ԱլԳ Քաղհասարակության ֆորումը ողջունել է ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցությունների որոշումը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

04

Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը ողջունել է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու Եվրոպական Միության որոշումը:

«Դրանց ավարտից հետո ՀՀ քաղաքացիները կկարողանան այցելել Եվրամիություն կարճաժամկետ այցերով՝ առանց վիզաների։ Սա կարևոր հանգրվան է ԵՄ-Հայաստան հարաբերություններում, որը մերձեցնում է Արևելյան գործընկերությունը»,- նշված է ֆորումի X-ի միկրոբլոգում:

--00—ՅՄ