Պետք է արդյոք Բաքու մեկնել, երբ ՊՆ կգա ԱՄՆ խորհրդատուն, հայ-ամերիկյան հաջորդ զորավարժության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 23, 24News

Screenshot_13

Որպեսզի COP29-ին Արարատ Միրզոյանի մասնակցությունը դառնա իրականություն, պետք Բաքուն ցույց տա, որ իր նպատակների մեջ խաղաղությունն է գերիշխում, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Ադրբեջանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին հրավիրել թ Բաքու՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP29 համաժողովին։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դեռ չի պատասխանում հարցին՝ արդյոք Արարատ Միրզոյանը կընդունի Բաքվի հրավերը և կմեկնի Ադրբեջան։

«Ազատություն». - Նոյեմբերին Բաքվում կայանալու է COP29-ը և Բաքուն արդեն հրավիրել է նաև Հայաստանի արտգործնախարարին մասնակցելու այդ համաժողովին, ինչպե՞ս եք գնահատում այս հրավերը:

Անդրանիկ Քոչարյան. - Առաջարկը նորմալ, բայց որպեսզի մասնակցությունը դառնա իրականություն, պետք է այդ թշնամանքը հեռացված լինի, և Բաքուն էլ պետք է ցույց տա, որ իր նպատակների մեջ խաղաղությունն է գերիշխում իր ծրագրերի մեջ:

«Ազատություն». - Ճի՞շտ է նոյեմբերին Բաքու գնալը:

Քոչարյան. - Իհարկե, բայց գնալու համար պետք է Բաքուն շատ բան անի, որպեսզի էդ ընկալումը լինի շատ համարժեք:

«Ազատություն». - Օրինակ ի՞նչ:

Քոչարյան. - Պետք է փոխի իր ինչ-որ հռետորաբանությունը, պետք է ինքն էլ ձգտի խաղաղության, ոնց մենք ենք ձգտում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ