Քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձ կբարձրանա 30 %-ով․ Հայկ Մարությանի խոսնակ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 4, 24News

քաղաքապետարան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը։ Գրառումը՝ ստորև․

«Քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը կբարձրանան շուրջ 30%-ով:

Մայիսի 8-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ նիստում նախատեսվում է ընդունել հաստիքացուցակների փոփոխության մասին որոշումը, որի համաձայն՝ քաղաքապետարանի, այդ թվում՝ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան միջինը 28-30 տոկոսով: 

Երևանի՝ որպես համայնք ձևավորվելուց ի վեր, սա աշխատավարձերի նման ծավալի առաջին բարձրացումն է:

Ի դեպ, համայնքային պաշտոնյաների աշխատավարձերի չափը որոշվում է օրենսդրությամբ սահմանված գործակիցներով»: