Միկոյան փողոցում կկազմակերպվի ճանապարհային նշաններով կահավորված հետիոտնային անցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍ 4, 24News

ոստիկանություն1

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հետիոտնային տեղաշարժի անվտանգության բարելավման նպատակով մայիսի 5-ին կկազմակերպվի անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով կահավորված հետիոտնային անցում.

«Տեղեկացնում ենք, որ հետիոտնային տեղաշարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Ա.Միկոյան փողոցի (Եղվարդի խճուղի) Դավիթաշեն 4-րդ թաղամասի 27-րդ շենքի դիմացի ճանապարհահատվածում 2019թ. մայիսի 5-ին կկազմակերպվի արհեստական անհարթության հետ համատեղմամբ՝ անհրաժեշտ ճանապարհային նշաններով ու գծանշումներով կահավորված հետիոտնային անցում:
Նշված հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը կսահմանվի 40կմ/ժ»: