ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, 24News
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտնում է․
«Այս տարի ամենամեծ մրցույթն արձանագրվել է Բժշկական համալսարանում
Բժշկական բուհ է ընդունվել 𝟕𝟏𝟐 առաջին կուրսի ուսանող. ԵՊԲՀ-ում թափուր տեղեր չեն մնացել։
Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության, ստոմատոլոգիական, ռազմաբժշկական և դեղագիտական ֆակուլտետններն այս տարի կունենան 𝟕𝟏𝟐 առաջին կուրսի ուսանող:
Ընդունելության քննությունների հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բժշկական բուհ է ընդունվել 𝟔𝟔𝟏, իսկ լրացուցիչ փուլի արդյունքներով՝ 𝟓𝟏 դիմորդ:
Ընդհանուր բժշկության ֆակուլտետն այս տարի կունենա 𝟒𝟔𝟖, Ստոմատոլոգիական ֆակուլտետը՝ 𝟏𝟒𝟑, Ռազմաբժշկական ֆակուլտետը` 𝟐𝟎, Դեղագիտական ֆակուլտետը՝ 𝟖𝟏 առաջին կուրսեցի:
2024-2025 ուսումնական տարվա ընդունելության միասնական քննության արդյունքներով բժշկական բուհում այս տարի ևս թափուր տեղեր չեն մնացել:
Նշենք, որ 2024-2025 ուսումնական տարում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան հայտ է ներկայացրել 𝟏𝟏𝟎𝟓 դիմորդ, 𝟔𝟗𝟏-ը՝ ընդհանուր բժշկության, 𝟑𝟐𝟎-ը՝ ստոմատոլոգիական, 𝟑𝟎-ը՝ ռազմաբժշկական, 𝟔𝟒-ը՝ դեղագիտական ֆակուլտետ»:
--00--ԼՀ