ԱՄՆ-ը և Իսրայելը կարծում են, որ Իրանը հարված կհասցնի երկուշաբթի օրը․ Axios

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

Capture5

Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը կարող է հարվածել Իսրայելի տարածքին երկուշաբթի՝ օգոստոսի 5-ին։ Այս մասին Axios-ին հայտնել են աղբյուրները։

Նշվում է, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար Մայքլ Կուրիլան ժամանել է Մերձավոր Արեւելք։ Ամերիկացի գեներալի այցը նախատեսված էր դեռևս իրավիճակի սրացումից առաջ։ Այնուամենայնիվ, ըստ Axios-ի, նա կօգտագործի ուղևորությունը՝ փորձելով մոբիլիզացնել նույն միջազգային և տարածաշրջանային կոալիցիան, որն օգնեց պաշտպանել Իսրայելին ապրիլին Իրանի հարձակումից:

--00—ՅՄ