Ավտովթար՝ Երևանում. «բանկի կրուգի» խաչմերուկում բախվել են «Range Rover Sport»-ն ու «Toyota Camry»-ն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News

photo_2024-08-04_17-11-43

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում հուլիսի 31-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը՝ ժամը 17:40-ի սահմաններում Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Տիգրան Կիրակոսյանի վարած Range Rover Sport մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Տիգրան Մանուկյանի վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

--00—ՅՄ