ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 4, 24News
Օրեր շարունակ սոցիալական ցանցերում դրամահավաք էր իրականացվում արցախցի պարուհիների համար, որպեսզի նրանք կարողանան մասնակցել Վրաստանում կայանալիք մրցույթին: Խմբին հաջողվեց գնալ Վրաստան և վերադառնալ կրկնակի հաղթանակով։
«Երբ բեմից հնչեց «Արցախ» բառը, բոլորս սկսեցինք լաց լինել», - պատմում է խմբի ղեկավար Լիլիթ Գրիգորյանը և հավելում. «Հույս չկար, որ հաղթելու ենք, նույնիսկ որակապես բարձր բեմական հագուստ չունեինք»։
«Մարդիկ Արցախից» հաղորդաշարի շրջանակում զրուցել ենք Երևանում վերաբացված «Արցախ» պարային խմբի գործունեության, Վրաստանում տեղի ունեցած մրցույթի, ինչպես նաև հայրենիքի հանդեպ կարոտից ու վերադարձի տեսլականի մասին։
Մանրամասները` տեսանյութում։
--00—ՅՄ