«Ամբերդ ամրոց»-ում շինարարություն իրականացնողի հայրն ազատվել է աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

1

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը, ում որդին Ամբերդի 1986-ին հաստատված և 2013-ին պահպանական գոտուց հանված տարածքում շինարարություն իրականացնողն էր, ազատվել է աշխատանքից:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Մմակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը.

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի տնօրենից տեղեկացա, որ Արագածոտնի մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը, որի որդին Ամբերդի 1986 թ-ին հաստատված և 2013 թ-ին պահպանական գոտուց հանված տարածքում շինարարություն իրականացնողն էր, ազատված է աշխատանքից»:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Մշակույթի նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային պետը սեփականաշնորհել է «Ամբերդ ամրոց» արգելոցի պահպանման գոտին, տեխնիկա է մտցրել այնտեղ՝ ոչնչացնելով բազմաթիվ հնեաբանական գտածոներ։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս