ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Հույս ունեմ, որ թշնամության և բռնության էջը վերջապես կարող է մեկընդմիշտ շրջվել՝ ի շահ տարածաշրջանի ամբողջ բնակչության, այդ թվում՝ Ղարաբաղի հայերի։ Այս մասին jam-news.net-ի հետ զրույցում ասել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«ԵՄ-ն շատ պարզ է այս հարցում, և դա նաև իմ ակնկալիքն է, որ Ղարաբաղի հայերը կմասնակցեն կարգավորման գործընթացին, և որ Բաքվի և նրանց միջև ուղիղ բանակցություններ կլինեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի մասին: Ադրբեջանն այս հարցում իսկապես պարտավորություն ունի, ինչը, ինձ թվում է, չի հերքում։ Նման ապագայի պարամետրերն ու պայմանները պետք է գտնել և համաձայնեցնել ներառական և փոխադարձ հարգալից երկխոսության միջոցով։ Նորմալացումն ինձ համար նշանակում է բաց վերքեր չունենալ, և, հետևաբար, այս հարցը պետք է լինի ավելի լայն խաղաղության գործընթացի մաս», - ասել է Կլաարը:
--00—ՅՄ