ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
ԿԺԴՀ սահմանապահ զորքերը ստացել են նոր մարտավարական բալիստիկ հրթիռների 250 արձակման կայանքներ, որոնք արտադրվել են երկրի ձեռնարկություններում։ Արարողությունը տեղի է ունեցել երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի ներկայությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ը հաղորդում է, որ Սեուլը համարում է, որ այս կայանքները կարող են օգտագործվել Հարավային Կորեային սպառնալու համար:
Կիմ Չեն Ընը նշել է, որ պաշտպանունակության ամրապնդումը պետական կարևորագույն գործ է՝ բնակչության կյանքի բարելավման և բնական աղետների հետևանքների վերացման հետ մեկտեղ։ Վերջին օրերին Հյուսիսային Կորեան վերականգնողական աշխատանքներ է իրականացնում երկրի հյուսիս-արևմուտքում հեղեղումներից հետո։
Իր խոսքում Կիմ Չեն Ընը նաև մեղադրել է ԱՄՆ-ին՝ «միջուկային հիմքի վրա ռազմական դաշինք» ստեղծելու մեջ, որը, նրա խոսքով, Հյուսիսային Կորեային ստիպել է ավելի ուժեղացնել իր ռազմական կարողությունները։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ