ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News
Տավուշեցի լրագրող Ոսկան Սարգսյանը դեպքից մանրամասներ է հայտնել այսօր՝ օգոստոսի 5-ին, Աղտսեւ գետում խեղդված երիտասարդների դեպքից։
«Ազատամուտ գյուղի վարչական ղեկավարի պարտականությունները կատարող Արտակ Չոբանյանից իմացա, որ այսօր՝ օգոստոսի 5-ին Իջևան քաղաքից 3 ընկերներ, երիտասարդներ լողացել են Ազատամուտ գյուղի և Այգեհովիտ գյուղի Կայան բնակավայրի մեջտեղում գտնվող ջրամբարում։ Այդ ջրամբարն առկա է ոռոգման նպատակներով վաղուց կառուցված պատվարի մոտ։ Պատվարի մոտ լողանալը վտանգավոր է, քանզի ջրամբարում առկա են մեծ հենասալեր, մեծ քարեր, ջրապտույտ է։
Երիտասարդներից մեկը տեսնելով, որ ընկերը խեղդվում է, օգնության է նետվել, ինքն էլ է խեղդվել; Խեղդված երիտասարդներից մեկի՝ մոտ 35 տարեկան տղամարդու մարմինը գետից դուրս է բերվել, մյուսին որոնում են Սևանից եկած ջրասուզակները։ Ընկերների խեղդվելը տեսած 3-րդ երիտասարդի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն»,-գրել է Ոսկան Սարգսյանը։
--00—ՍՊ