G7 երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են տարածել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, 24News

կ

G7 երկրների ԱԳ նախարարները հայտարարություն են տարածել Մերձավոր Արևելքում իրավիճակի վերաբերյալ․

«Մենք՝ «Մեծ յոթնյակի» երկրների (Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Միացյալ Թագավորություն և ԱՄՆ) ԱԳ նախարարներս, ինչպես նաև ԵՄ բարձր ներկայացուցիչը, խոր մտահոգություն ենք հայտնում Մերձավոր Արևելքում լարվածության աճի կապակցությամբ, ինչը սպառնում է տարածաշրջանում էլ ավելի ընդգրկուն հակամարտության հրահրմամբ։ 

Մենք կրկին կոչ ենք անում բոլոր ներգրավված կողմերին՝ ձեռնպահ մնալ պատասխան բռնությունների ներկայիս կործանարար շրջանը շարունակելուց, նվազեցնել լարվածությունը և կառուցողական կերպով մասնակցել լարվածության նվազեցմանը։ Որևէ երկիր կամ ժողովուրդ չի շահի Մերձավոր Արևելքում իրավիճակի հետագա սրումից»։


 

--00—ՍՊ