Եթե Փյունիկը չի հաղթում, դա բացասական արդյունք է. Մելիքյանը՝ Ուրարտուի դեմ խաղի մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News

ֆ

 

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ամփոփել է Հայաստանի առաջնության առաջին տուրի «Ուրարտուի» դեմ արտագնա հանդիպումը, որն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքի։

«Եթե «Փյունիկը» չի հաղթում, դա բացասական արդյունք է, բայց այս իրավիճակում դժգոհ չեմ։ Այս խաղում բոլորին տվեցինք խաղալու հնարավորություն ու այժմ մեզ համար պարզ է, թե ինչպես պետք է մեր ակումբում մրցակցությունը շարունակվի։

Ամեն դեպքում երբ «Փյունիկը» չի հաղթում մեզ համար լավ չի, բայց երկու ճակատով աշխատելու պարագայում համարում եմ, որ այս արդյունքը վատ չի։

Կոնֆերենցիաների լիգայի չորրորդ փուլում ով էլ լինի մեր մրցակիցը շատ դժվար է լինելու մեզ համար։ Մենք հայկական «Փյունիկն» ենք, այլ ոչ թե Անգլիայի, որ ինչ-որ մրցաշարի չորրորդ փուլը մեզ համար համարվի հեշտ։ Մենք համեստ ակումբ ենք, համեստ առաջնությունից, ուստի շատ դժվար է մեզ համար լինելու նաև երրորդ փուլը։ Տնային խաղերը «Հրազդանում» կանցկացնենք, թե՞ ոչ դեռ պետք է հասկանանք։
 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 
 

--00—ՍՊ