ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 6, 24News
Լիբանանի շիա «Հեզբոլլահ» շարժման «Ռադվան» ստորաբաժանման ավագ հրամանատար Ալի Ջամալ Ալդին Ջավադը ոչնչացվել է Լիբանանում Իսրայելի պաշտպանության բանակի ավիահարվածի հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը։
Ըստ Telegram-ում տարածված հաղորդագրության՝ հարվածը «Ռադվան»-ի ուժերի հրամանատարին հասցվել է օգոստոսի 5-ի երեկոյան, Լիբանանի հարավում գտնվող Էլբա շրջանում։ ԻՊԲ-ն նաև տարածել է հարվածի տեսանյութը։
Ավանդի սպանությունն, ըստ իսրայելցի զինվորականների, զգալի հարված է Լիբանանի հարավից Իսրայելի հյուսիսին հարվածներ հասցնելու՝ «Հեզբոլլահ»-ի հնարավորություններին:
Բացի այդ, ԻՊԲ-ի հաղորդագրությունում նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում գտնվող Քֆարկելա շրջանում «հարված են հասցրել «Հեզբոլլահ»-ի ռազմական օբյեկտին և ահաբեկչական ենթակառուցվածքին»:
--00—ՅՄ