Սա բեսպրեձել է օրենքի շղարշով. իրավապաշտպանը՝ Արամ Երիցյանի «դատավարության» մասին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

ի
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը անդրադարձել է պարեկների կողմից ծեծի ենթարկված արցախցի Արամ Երիցյանի գործով դատավարությանը։
 
Հիշեցնենք, որ Արամ Երիցյանին կրկին ձերբակալել են։ Կրկին քննարկվելու է խափանման միջոցի հարցը, դատարան է ներկայացվել կալանավորման միջնորդություն։ 

«Սա բեսպրեձել է օրենքի շղարշով։ Զրոյացվում են դատական երաշխիքները։ Թքում են դատական իշխանության սահմանադրական առաքելության վրա։
Դատական նիստը՝ ժամը 20:00-ին Աջափնյակի դատարանում»,- ահազանգել է Մելիքյանը։

 Հիշեցնենք՝ դատարանն ավելի վաղ մերժել էր Երիցյանի ձերբակալումը, ճանաչել ոչ իրավաչափ և Արամ Երիցյանին դատարանի դահլիճից ազատ էր արձակել։
 

Ավելին՝ տեսանյութում։ 

--00—ՍՊ