Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը գնում է արձակուրդ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

կ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ 
 
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 21-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 158-րդ եւ 163-րդ հոդվածներով, Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին հավելվածի 23-րդ կետով եւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանի՝ 2024 թվականի օգոստոսի 6-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ 2024 թվականի օգոստոսի 21-28-ը ներառյալ տրամադրել 15.03.2023-15.03.2024թթ. ժամանակահատվածի համար հասանելիք տեղափոխված ամենամյա արձակուրդի երկրորդ  մասը՝ 6 աշխատանքային  օր   տեւողությամբ:

2. 2024 թվականի օգոստոսի 21-28-ը ներառյալ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Էդուարդ Խանզրադյանին:

3. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը:

4. Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ վերադառնալ աշխատանքի 2024 թվականի օգոստոսի 29-ին»։ 

--00—ՍՊ