Ում դիմել, եթե կիբերհանցագործության զոհ եք դարձել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News

պպ

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը պարզաբանել է, թե ում դիմել, եթե դարձել եք կիբերհանցագործության զոհ․

«Ինձ գրում կամ զանգում են մարդիկ և հարցնում՝ ինչպե՞ս կարելի է գումարը հետ վերադարձնել։ Եկեք մի քանի բան պարզաբանենք։ Առաջինը՝ կինոներին մի՛ հավատացեք, որ մի հաքքեր է լինում, կտկտացնում է ու փողերը հետ է բերում։ Հետո ՝ կիբերհանցագործությունը ևս հանցագործություն է։ Այս դեպքում գնում են ոստիկանություն կամ քննչական կոմիտե։ Այսօր շատ-շատ  մարդիկ դառնում են կիբերհանցագործության զոհ։»,- ասաց նա։

 

Ավելին՝ տեսանյութում։
 

--00—ՍՊ