ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News
Իսրայելցի զինվորականների առջև ելույթ ունենալիս այդ երկրի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը զգուշացում է արել «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլային՝ կարող են ստիպել լիբանանյան պետությանը «վճարել ամենաբարձր գինը»․
«Ներկայիս պայմաններում Նասրալլան կարող է ստիպել Լիբանանին չափազանց բարձր գին վճարել։ Նրանք նույնիսկ չեն պատկերացնում, թե ինչ կարող է պատահել», - ասել է Իսրայելի պաշտպանության նախարարը՝ դիմելով պահեստային օդադեսանտային բրիգադի մարտիկներին։
«Դա կարող է նաև պատերազմի վերածվել»,- հավելել է Գալանտը։
Հիշեցնենք՝ «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլան, անդրադառնալով «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի և «Հզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությանը, ավելի վաղ հայտարարել էր՝ Իսրայելի հարձակմանը «Հեզբոլլահի» պատասխանը կլինի ուժեղ և արդյունավետ։
--00—ՍՊ