Որևէ երկրի պահանջով ՀՀ-ն իր Սահմանադրությունը չի փոխի, դա միայն ՀՀ քաղաքացիների որոշելիքն է. Պապոյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, 24News

Հայաստանը մտադիր չէ ադրբեջանական կողմի պահանջով փոխել սահմանադրությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Հայաստանի Հանրապետությունը կարող է փոխել իր սահմանադրությունը Հայաստանի քաղաքացիների որոշմամբ։ ՀՀ-ն ոչ մի երկրի պահանջով չի փոխի իր սահմանադրությունը, փոխել-չփոխելը մեր ներքին գործն է»,- ասել է նա՝ ի պատասխան Բաքվի կողմից համապատասխան պահանջի առկայության մասին լրագրողի դիտարկմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ