ՌԴ ԶՈՒ-ն կանխել է Կիևի ռեժիմի ՝ ԱԹՍ-ներով ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

ֆ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ կանխվել է Կիևի ռեժիմի ՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ներ կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը․

«Բելգորոդի մարզի տարածքում ոչնչացվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքը։ Կանխվել են Կիևի ռեժիմի փորձերը՝ ահաբեկչական հարձակումներ իրականացնել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ: Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներով Կուրսկի մարզի տարածքում ոչնչացվել է ուկրաինական չորս անօդաչու թռչող սարք»,- նշվում է ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

--00--ՍՊ