«Նոր ընկերն է, սերիական մարդասպանը»․ Իսրայելի Արտաքին գործերի նախարարը ծաղրել է Էրդողանին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

s

Իսրայելի Արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը X-ում գրառում է արել, որտեղ ծաղրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: 

Լուսանկարում Թուրքիայի նախագահը սեղմում է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի ձեռքը։ Կացը գրել է․ «Էրդողանի նոր ընկերը՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավար, սերիական մարդասպան Իհյա Սինվարը։ Թուրք ժողովուրդը ամաչում է քեզանից, Էրդողան»,- գրել է Իսրայելի Արտաքին գործերի նախարարը։ 

--00--ՍՊ