Նոայի նորեկը՝ Լա լիգայից

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 9, 24News

d

«Նոայի» հերթական նորեկը կամերունցի հենակետային կիսապաշտպան Յան Էտեկին է։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

26-ամյա ֆուտբոլիստը իսպանական «Լեգանեսի» սան է։ «Սևիլյայի» տարբեր տարիքային թիմերում խաղալուց հետո 2018 թվականին համալրել է «Ալմերիայի» կազմը, որտեղ մեկ մրցաշրջան անցկացնելուց հետո տեղափոխվել է «Գրանադա», որի կազմում 3 մրցաշրջան խաղացել է իսպանական Լա լիգայում՝ մասնակցելով 65 խաղի։

Թիմի նորեկը խաղացել է նաև պորտուգալական «Կասա Պիայում», իսկ «Նոա» է տեղափոխվել իսպանական «Ալկորկոնից»։

Կամերունի մինչև 23 տարեկանների հավաքականում Էտեկին անցկացրել է 3, ազգային հավաքականում՝ 2 խաղ։

Transfermarkt հեղինակավոր պորտալը կամերունցի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 800․000 եվրո։

Հիշեցնենք, որ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Նոան» Աթենքում մրցելու է Հունաստանի փոխչեմպիոն ԱԵԿ-ի հետ։ Առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոնը Աբովյանի քաղաքային մարզադաշտում հաղթել էր 3։1 հաշվով։ 
 

Աղբյուրը՝ Armsport

--00--ՍՊ