Ձյուդոիստ Սուսաննա Ստեփանյանը դարձել է Եվրոպայի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 6, 24News

1

Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականը մասնակցում է Ռումինիայի Քլուջ Նապոկա քաղաքում ընթացող Եվրոպայի գավաթի մրցաշարին։

Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական քոլեջի սան Սուսաննա Ստեփանյանը 40 կգ քաշային կարգում հաղթել է բոլոր մրցակիցներին և նվաճել ոսկե մեդալ: 

Մրցաշարին մասնակցում են 28 երկրների 563 մարզիկներ՝ 222 աղջիկ և 341 տղա:

Ձյուդոյի Հայաստանի պատանեկան հավաքականի ավագ մարզիչն է Հովահաննես Դավթյանը: