ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, 24News
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի հետ սահմանին իրավիճակը խաղաղ չէ, և ինքը մտադիր է «այդ խնդրով» զբաղվել տեղում։
Հիշեցնենք՝ Լուկաշենկոն հայտարարել է, որ երեկ երեկոյան Բելառուսի տարածքում խոցվել են ուկրաինական, ենթադրաբար գրոհային անօդաչու թռչող սարքեր, իսկ մի մասն էլ ռուս գործընկերները ոչնչացրել են Ռուսաստանի Դաշնության տարածքում։
Երկրի ղեկավարը սա սադրանք է անվանել՝ նշելով, որ «ցանկացած սադրանք անպատասխան չի մնա»։
Պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտնել է, որ Լուկաշենկոն հանձնարարել է ուժեղացնել զորքերի խմբավորումը հանրապետության հարավում գտնվող Գոմել և Մոզիր մարտավարական ուղղություններով, որտեղ այն սահմանակից է Ուկրաինային։
«Երկրում խաղաղությունը ամենակարևորն է, բայց նկատի ունեցեք, որ ամեն ինչ չէ, որ կախված է ինձանից։ Երեկ երեկոյան մի խումբ անօդաչու թռչող սարքեր մեր խախտել են մեր օդային տարածքը։ Ստիպված եղանք ուժ կիրառել՝ խփել դրանք: Այն սարքերի մասին ինֆորմացիան, որոնք չխփեցինք, փոխանցեցինք ՌԴ-ն խփեց։ Դուք տեսնում եք, թե ինչպես է դա տեղի ունենում, սահմանին արդեն անհանգիստ է, այնպես որ, վաղը ես պետք է այնտեղ լինեմ և զբաղվեմ այդ խնդիրներով»,- ասել է Լուկաշենկոն։
--00—ՅՄ