Հայտերի ընդունում՝ արվեստի դպրոցների ձեռնարկների, առարկայական ծրագրեր մշակման նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News

Screenshot_22

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական ձեռնարկների, առարկայական ծրագրեր մշակման և տպագրման համար հայտարարում է հայտերի ընդունման մրցույթ:

Հայտերի ներկայացման կարգը՝

Հայտատուն յուրաքանչյուր հրատարակության համար ներկայացնում է՝

հայտ (ձևը կցվում է),

նախահաշիվ (ձևը կցվում է):

Հայտը ընդունվելու դեպքում հայտատուն պարտավոր է ներկայացնել գույքային իրավունքի փոխանցումը հավաստող պայմանագիր:

Ներկայացված նախահաշիվները ենթակա են նախնական ուսումնասիրման և անհրաժեշտության դեպքում՝ վերանայման:

Ներկայացված բնագրերը հայտատուները կարող են հետ ստանալ տվյալ տարվա ցանկերը հաստատվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

Մրցույթն իրականացվում է «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակում:

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2024 թ. սեպտեմբերի 2-ը հետևյալ հասցեով՝ [email protected]:

Հարցերի դեպքում դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ժամանակակից արվեստի վարչություն՝ հեռ. (011) 599-631:

Հայտ

Նախահաշիվ

--00—ՅՄ