ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները պաշտպանում են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև զինադադարի շուրջ բանակցությունները վերսկսելու կոչերը և Իրանին ու նրա դաշնակիցներին հորդորում են զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի էլ ավելի սրման:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի համատեղ հայտարարության մեջ։
Երեք ղեկավարներն իրենց աջակցությունն են հայտնել ԱՄՆ-ի, Կատարի և Եգիպտոսի կոչերին, որոնք միջնորդներ են հանդես գալիս Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները վերսկսելու շուրջ բանակցություններում։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ