ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
Այսօր` օգոստոսի 13-ին, Չորաթանի վարչական ղեկավար Վարուժան Բաղմանյանի նախաձեռնությամբ, ռուսաստանաբնակ չորաթանցիների աջակցությամբ, կայացել են միջոցառումներ՝ նվիրված Արցախյան գոյապայքարի ընթացքում նահատակված չորաթանցիների հիշատակին: Հայտնում են Բերդի համայնքապետարանից։
Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանի հանդիսապետությամբ կատարվել է նահատակված հերոսների հիշատակի ոգեկոչման արարողություն։
Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի «Բերդ» էլեկտրացանցի պետ Անուշավան Մանուչարյանը, Չորաթան բնակավայրի վարչական ղեկավար Վարուժան Բաղմանյանը, համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները, միջոցառման հյուրերը և չորաթանցիները ծաղիկներ են խոնարհել Մելիքսեթ Ասատրյանի, Յուրա ՈՒդումյանի, Արթուր ՈՒդումյանի, Մանվել Պապյանի, Արման Ուդումյանի, Վահե Ուդումյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:
--00—ՍՊ