ՌԴ-ում պլանավորում են նոր զորահավաք հայտարարել 2024 թվականի վերջին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

ս

ՌԴ-ում պլանավորում են նոր զորահավաք հայտարարել 2024 թվականի վերջին, գրում է Bloomberg-ը՝ նշելով, որ պարբերականին հայտնել են Կրեմլին և ՌԴ Պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները։ 
 
Պարբերականը գրում է․ «Այժմ ռուսական բանակը պաշտպանական պահուստների սուր պակաս ունի. դա ցույց տվեց Ուկրաինայի զինված ուժերի հարձակումը Կուրսկի շրջանում։ Մարզերը չեն կատարում զորակոչի քվոտաները, և պայմանագրային աշխատողների համար վճարների բարձրացումը էապես չի փոխել իրավիճակը»։ 

ՌԴ ԶՈՒ-ն չի հասցնում լրացնել առաջնագծում կորուստները, որոնք առավելագույնին են հասել 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմի սկսվելուց ի վեր, գրում է գործակալությունը՝ հղում անելով Կրեմլին և ՌԴ ՊՆ-ին մոտ կանգնած երեք անձանց, որոնք խնդրել են չհրապարակել իրենց անունները։

--00—ՍՊ