ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
ԱՄՆ Պետդեպից հերքում են՝ խառնված չեն Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակմանը․
«Մենք ներգրավված չենք եղել Կուրսկի գործողության և ոչ մի կետում», - ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելը:
Հիշեցնենք՝ Bloomberg գործակալությունը ավելի վաղ հայտնել էր, որ Կիևը քննարկել է Ռուսաստանի վրա հանկարծակի հարձակման մի քանի սցենար՝ ստանալով ԱՄՆ-ի և Եվրամիության ղեկավարության աջակցությունը։
--00—ՍՊ