Ուժայինների գլխավոր խնդիրն Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի տարածքից դուրս մղելն է․ Պուտին

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News

d

Ուժայինների գլխավոր խնդիրն Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի տարածքից դուրս մղելն է։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 

«Գլխավոր խնդիրն, անշուշտ, պաշտպանության նախարարության առջև է՝ հակառակորդին դուրս  մղել մեր տարածքներից և սահմանապահ ծառայության հետ համատեղ ապահովել պետական սահմանի հուսալի պաշտպանությունը», - նշել է նա:
 

--00—ՍՊ