ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 13, 24News
Այսօր` օգոստոսի 13֊ին, Դսեղի վարչական ղեկավարի նստվայրում տեղի ունեցավ հանդիպում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Թումանյան համայնքում բնակություն հաստատած արցախցիների հետ։ Հայտնում են Թումանյանի համայնքապետարանից։
Հանդիպմանը ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Ռոման Շաքարյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Արմեն Չոփուրյանը, օգնական Քոչարյանը, կոմունալ տնտեսության տնօրեն Համլետ Քոչարյանը։
Ներկաներին ևս մեկ անգամ տեղեկացվեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված պետական աջակցությունների, զբաղվածության ծրագրերի մասին:
Հանդիպման ընթացքում արձանագրվեցին նաև արցախցիների կողմից ներկայացված խնդիրները, որոնք համայնքի հնարավորությունների սահմաններում կստանան համապատասխան լուծումներ։
Համայնքի ղեկավարի տեղակալը նշեց , որ նման հանդիպումները լինելու են շարունակական։
--00—ՍՊ