ՌԴ կառավարությունը բենզինի արտահանման արգելքը երկարաձգել է մինչև տարեվերջ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

բբ.p

ՌԴ կառավարությունը սեպտեմբերի 1-ից բենզինի արտահանման նոր սահմանափակում է մտցրել։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«2024 թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը Ռուսաստանում կրկին կգործի բենզինի արտահանման ժամանակավոր սահմանափակում: Այս մասին որոշումն ստորագրվել է։ Որոշումն ընդունվել է վառելիքի շուկայում կայուն իրավիճակը սեզոնային շարունակվող պահանջարկի և նավթավերամշակման գործարաններում իրականացվող պլանային վերանորոգումների ժամանակաշրջանում պահպանելու համար», - ասվում է ՌԴ կառավարության Telegram-ալիքում։

Սահմանափակումը չի տարածվի, այդ թվում՝ միջազգային միջկառավարական համաձայնագրերի շրջանակներում, ներառյալ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ մատակարարումերի վրա, քաղաքացիների կողմից անձնական օգտագործման համար արտահանվող վառելիքի, ինչպես նաև միջազգային մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով արտահանվող վառելիքի վրա, հստակեցվում է հաղորդագրության մեջ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00--ԼՀ