ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Ադրբեջանն ու Վրաստանը ստեղծել են BTKI Railways համատեղ ձեռնարկությունը, որի հիմնադիրներն են Ադրբեջանի երկաթուղիներ ՓԲԸ-ի և Մարաբդա-Կարցախի ՍՊԸ-ի դուստր ձեռնարկությունները։
Ինչպես ԱՊԱ գործակալությանը հայտնել են Ադրբեջանի երկաթուղիներ ՓԲԸ-ից, նոր ձեռնարկությունը պատասխանատու է լինելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի Մարաբդա-Կարցախի հատվածի ենթակառուցվածքի շահագործման և կառավարման համար:
Այս ձեռնարկության միջոցով Ադրբեջանի և Վրաստանի համատեղ ջանքերը ուղղված կլինեն նաև տարածաշրջանային տրանսպորտային կապերի, հատկապես Միջին միջանցքի ներուժի ամրապնդմանը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ավարտվել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու արդիականացման ու ընդլայնման աշխատանքները, իսկ գծի տարեկան թողունակությունը 1 մլն տոննայից հասել է 5 մլն տոննայի։
--00—ՅՄ