ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Opta-ի վերլուծաբաններն օգտագործել են սուպերհամակարգիչ՝ գնահատելու Անգլիայի Պրեմիեր լիգայի գալիք մրցաշրջանում թիմերի հաղթելու հնարավորությունները:
Հրապարակված տվյալների համաձայն՝ չեմպիոնության գլխավոր հավակնորդը համարվում է «Մանչեսթեր Սիթին»։ Պեպ Գվարդիոլայի թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 82,2%:
Վարկանիշի երկրորդ տեղում Լոնդոնի «Արսենալն» է։ Միկել Արտետայի սաների՝ Անգլիայի չեմպիոն դառնալու հավանականությունը 12,2% է։
Լավագույն եռյակը եզրափակում է «Լիվերպուլը»՝ 5,1 տոկոսով, որին հաջորդում են «Չելսին» (0.2%) և «Նյուքասլը» (0.1%):
2023/2024 մրցաշրջանի վերջում «Մանչեսթեր Սիթին» դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն։ Երկրորդ տեղը գրավեց Լոնդոնի «Արսենալը»: Լավագույն եռյակը եզրափակեց «Լիվերպուլը։
Աղբյուրը՝ Armsport.am:
--00—ՅՄ