Ազատազրկվածների հետ անձի իրավունքների վերաբերյալ հարց ու պատասխան են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

s

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի գլխավոր իրավաբան Ասյա Օհանյանի նախաձեռնությամբ դատապարտյալների հետ իրականացվել է քննարկում անձի իրավունքների վերաբերյալ։ Հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։ 

Քննարկման նպատակն էր դատապարտյալների շրջանում ամրապնդել սեփական իրավունքների ճանաչողությունը, նպաստել իրավագիտակցության բարձրացմանը։ Բացի այդ՝ մասնակից դատապարտյալներին պարզաբանվել են իրավագիտության բնագավառում իրենց համար հետաքրքություն առաջացնող և անհասկանալի հարցերը։ 


 

--00—ՍՊ