Արգելված «Զարյա 3»-ը թույլատրելի դարձնելու առաջարկը ՆԳՆ-ինն է. Azatutyun

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

սս

Azatutyun.am. Տարիներ շարունակ արգելված «Զարյա 3» նռնակը Առողջապահության նախարարությունը դարձրել է թույլատրելի Ներքին գործերի նախարարության առաջարկով։ Ուժային կառույցն է դիմել նախարար Անահիտ Ավանեսյանին, խնդրել ստուգել ու եզրակացություն տալ մինչև այդ արգելված նռնակի վերաբերյալ, հայտնում է Առողջապահության նախարարությունը: Ընդ որում՝ «Ազատության» գրավոր հարցման պատասխանել են օրենքով սահմանված ժամկետները խախտելով՝ 5 օրվա փոխարեն 21 օր անց։

«Տրամաբանությունից դուրս է առաջին հերթին այն պատճառով, որ այդ հայտը եկել է հենց Ներքին գործերի նախարարությունից, այսինքն՝ Առողջապահության նախարարությունը կարծես թե րոպեների ընթացքում կարող է դակել ցանկացած հայտ, որը գալիս է նախարարության կողմից, որը ուժային կառույց է, և հանրային առողջության հետ կապված որպես այդպիսին խորագույն ուսումնասիրություն չի կատարվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը:

Պարզվում է՝ Վահե Ղազարյանի գլխավորած կառույցն է դիմել Առողջապահության նախարարություն, հիմնավորելով, թե անհրաժեշտություն է առաջացել սահմանելու «ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկվող մի քանի նոր հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները»։ Այլ հիմնավորում, դատելով Առողջապահության նախարարության պատասխանից, Ներքին գործերի նախարարությունը չի ներկայացրել։ Իսկ թե ինչու է ՆԳՆ-ն որոշել իր սպառազինության մեջ ներառել մինչ այդ արգելված միջոցը, գերատեսչությունից չեն պատասխանում։

Այս թեմային հետևող Զարուհի Հովհաննիսյանը տարակուսած է. - «Այնուամենայնիվ, այս հրամանի խմբագրումը կապված է հենց անթույլատրելի միջոցի օգտագործման հետ, որը հետագայում հնարավորություն է ստեղծում նմանատիպ փոփոխությամբ խմբագրել, վերանայել, որ դա այդքան էլ վնասակար չէ»:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 
 

--00—ՍՊ