Այս տարի Երևանում, ընդհանուր առմամբ, կնորոգվի 52 կմ ճանապարհահատված

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

g
Մայրաքաղաքում շարունակվում են միջին նորոգման, փոսալցման և ճաքալցման աշխատանքները:
Լենինգրադյան փողոցում աշխատանքներն արդեն ընթացքում են: Հին ասֆալտբետոնե ծածկը փոխարինվում է նորով, նորոգվում է ժամանակի ընթացքում առաջացած ցանցային ճաքերը: Հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ 
 
 Ասֆալտապատմանը զուգահեռ իրականացվում է նաև դիտահորերի բարձրացման աշխատանքներ:
 Այս տարի ընդհանուր առմամբ Երևանում կնորոգվի 52 կմ ճանապարհահատված:

 

--00—ՍՊ