ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News
Ուրախ էի հանդիպել Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերի հետ և միասին նշել երկու առաքելությունների միջև հաջող համագործակցության 18 ամիսը: Այդ մասին X-ի էջում գրել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Բետինա Պատրիսիա Բուգանին։
ԵՄ դիտորդական առաքելությունները Վրաստանում և Հայաստանում նպաստում են Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանը, նշել է նա։
--00—ՍՊ