Լանջիկ-Գյումրի հատվածում ասֆալտապատվել է 45 կմ. կտեղադրվեն հանգույցների անվտանգության տարրեր

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 16, 24News

ճ.jp

Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի՝ շուրջ 23 կմ հատվածի կառուցումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի և Եվրոպական ներդրումային բանկի հատկացրած միջոցներով։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

 Լանջիկ-Գյումրի հատվածում ասֆալտապատվել է (երկու ուղղությամբ) 45 կմ։ Հիմնական ճանապարհի ասֆալտապատումը գրեթե ավարտված է։ Կատարվում են հանգույցների շինարարական և անվտանգության տարրերի տեղադրման աշխատանքներ։

--00--ԼՀ