Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆիլիպն իր թեկնածությունն առաջադրելու է նախագահի պաշտոնի համար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

տ.p

Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպը սեպտեմբերի 3-ին հայտարարել է 2027 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին, հաղորդում է «Արմենպրես»-ը։

«Ես կառաջադրեմ իմ թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրություններում։ Ես լայնածավալ նախագիծ եմ պատրաստում: Ես քաղաքացիներին առաջարկելու բան ունեմ», - ասել է նա Le Point հանդեսին տված հարցազրույցում։ 

Էդուարդ Ֆիլիպը Ֆրանսիայի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2017-ից մինչև 2020 թվականը:

Հերթական նախագահական ընտրությունները Ֆրանսիայում տեղի կունենան 2027 թ. ապրիլին։ Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ նախագահը չի կարող ընտրվել երրորդ ժամկետն անընդմեջ, ուստի պետության ներկայիս ղեկավար Էմանուել Մակրոնը չի կարողանա իր թեկնածությունն առաջադրել։

--00--ԼՀ