Ինձ համար անհնար է չեզոք կարգավիճակ ստանալ․ Յանա Եգորյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ա.jpe

Սուսերամարտի երկակի օլիմպիական չեմպիոնուհի, Ռուսաստանը ներկայացնող Յանա Եգորյանը հայտնել է, որ չի կարող ստանալ չեզոք կարգավիճակ միջազգային մրցումներում մասնակցելու համար: Այս մասին հայտնում է armsport.am-ը։

«Այս պահին արձակուրդում եմ, զբաղվում եմ իմ գործերով: Դեռ չեմ կարող 100 տոկոսով ասել, թե ինչ ֆորմատով կանցնի հաջորդ մրցաշրջանը: Շատերը կստանան չեզոք կարգավիճակ և կգնան միջազգային մրցումների:

Ես, ցավոք, այդ պատմությունից զրկված եմ տարբեր պատճառներով, չեզոք կարգավիճակ ստանալն ինձ համար անհնար է: Ամեն դեպքում, հեռանալ չեմ պատրաստվում:

Երկու շաբաթից կուղևորվեմ Կիսլովոդսկ, որտեղ կանցկացնեմ առաջին մարզական հավաքս, կպահպանեմ մարզավիճակս ու կմասնակցեմ այն մրցաշարերին, որտեղ մեզ սպասում են: Ինչպես ասում են՝ ունենք այն, ինչ ունենք»,- մեջբերում է Եգորյանի խոսքերը «Матч ТВ»-ն:

--00--ԼՀ