ՀՀ-ն պատրաստ է առավել մոտ գտնվել ԵՄ-ին, քանի «դուռը բաց է», մենք պատասխանի ենք սպասում․ փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Սեպտեմբերի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մասնակցել է Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում անցկացվող «Europe Whole and Free: A Renewed Commitment to European Security» պանելային քննարկմանը։

Վահան Կոստանյանն անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին և այդ համատեքստում ԵՄ հետ հարաբերությունների խորացման ՀՀ կառավարության պատրաստակամությանը։ Կարևորվել է առկա իրավիճակում համակարգված և առանց անհարկի հապաղումների համագործակցության անհրաժեշտությունը։

--00—ՅՄ