ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալի հետ հանդիպման ժամանակ հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ շարունակելու ջանքերը Գազայի հատվածում իրավիճակի շուտափույթ կարգավորման ուղղությամբ։
Կողմերը քննարկել են պաղեստինա-իսրայելական դիմակայության գոտում տիրող իրավիճակը՝ շարունակվող ինտենսիվ ռազմական գործողությունների և Գազայի հատվածում ստեղծված հումանիտար ճգնաժամի ֆոնին։
Ինչպես հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ից, կողմերը հանդիպման ընթացքում նշել են պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման հարցը՝ միջազգային-իրավական հիմքի վրա, որը նախատեսում է անկախ պաղեստինյան պետության ստեղծում՝ 1967 թվականի սահմաններով։
Քննարկվել են նաև երկկողմ փոխգործակցության առանձին արդիական հարցեր։ Արձանագրվել է ռուս-պաղեստինյան հարաբերությունների հետագա ամրապնդման և փոխադարձ շփումների շարունակականության կարևորությունը։
--00—ՍՊ