Պապոյանը լատվիական կողմի հետ քննարկել է արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ս
Լատվիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպում ունեցա Լատվիայի էկոնոմիկայի նախարար Վիկտորս Վալայնիսի հետ։ Հանդիպմանը ներկա էին եղել նաև էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լատվիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը, պատվավոր հյուպատոս Մխիթար Մխիթարյանը։ Ֆեյսբուքյան էջում հայտնում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը․ 
 
«Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել համատեղ հետաքրքրություն ներկայացնող և համագործակցության հեռանկարներ ունեցող մի շարք ուղղությունների, մասնավորապես՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներին առնչվող հարցերի։
 
Երկուստեք կարևորվել են երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունները, որոնք նպաստում են փոխգործակցության շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը:
 
Քննարկվել են արտահանման և ներմուծման նոր ուղիներ գտնելու հնարավորությունը, ապրանքաշրջանառության, արդյունաբերական նախագծերի համատեղ իրականացման և երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր»,- գրել է նախարարը։

 

--00—ՍՊ