Ինչ օրակարգով է Հայաստան ժամանում Հունգարիայի արտաքին գործերի նախարարը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ս
Սեպտեմբերի 10-ին Հայաստան կայցելի Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոն։
 
Կկայանա հանդիպում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Պետեր Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում նաև կմասնակցի «Փոխկապվածության աշխարհաքաղաքականություն. մրցակցությունից համագործակցություն» խորագրով պանելային քննարկմանը։ Հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից։ 
 
 «Երևանյան երկխոսություն» միջոցառման պանելային քննարկումներին հնարավոր է հետևել ուղիղ հեռարձակմամբ, ինչպես նաև միջոցառման սոցիալական հարթակներում.
 
Պաշտոնական կայքէջ. https://yerevandialogue.com/

 

--00—ՍՊ