Նեդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողով կստեղծվի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

հհ

Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1450-Լ որոշման N 2 հավելվածի 15-րդ կետով՝ 

1․ Մասնավոր նախաձեռնությամբ ներդրումային ծրագրերի և դրանց իրականացման ընթացքում ի հայտ եկող խնդիրների լուծմանն ուղղված քննարկումների համակարգման և մշտադիտարկման, ինչպես նաև ներդրումների ներգրավմանը և խթանմանն առնչվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ներդաշնակեցմանն ուղղված քննարկումների իրականացման նպատակով ստեղծել ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի: 

2 2․ Սահմանել, որ պետական կառավարման համակարգի մարմիններից ստացված ներդրումային ծրագրերը ներկայացվում են հանձնաժողովի քննարկմանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով։ 

3․ Սահմանել, որ հանձնաժողովն իր կատարած աշխատանքների վերաբերյալ տարեկան ամփոփ տեղեկատվություն է հրապարակում www.gov.am կայքում մինչև հաջորդ տարվա փետրվարի 20-ը: 

4․ Սահմանել, որ հանձնաժողովի աշխատակարգը հաստատում է հանձնաժողովն առաջին նիստի ընթացքում։ 

5․ Հանձնաժողովի անդամներին՝ 

1) հանձնաժողովի աշխատակարգով սահմանված կարգով ապահովել մասնակցությունը հանձնաժողովի աշխատանքներին․ 

2) հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել ներդրումների ոլորտի կարգավորմանն ուղղված և համակարգային խնդիր պարունակող իրավական ակտերի նախագծերը։


 

--00—ՍՊ