ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
2024 թվականի սեպտեմբերի 7-ին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով պաշտոնական այցով Երևան է ժամանել Իրաքի Հանրապետության Դաշնային գերագույն դատարանի նախագահ Ջասիմ Մուհամմադ Աբուդի գլխավորած պատվիրակությունը։ Հայտնում են ՍԴ մամուլի ծառայությունից։
Այցի ընթացքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության Բարձր դատարանների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատաժողով, որի ավարտին կստորագրվի «ՀՀ Սահմանադրական դատարանի և ԻՀ Դաշնային գերագույն դատարանի միջև համագործակցության մասին» հուշագիր։
ԻՀ գերագույն դաշնային դատարանի պատվիրակությունը հանդիպումներ կունենա ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
--00—ՍՊ