Փաշինյա՛ն, արմատ չունե՛ս, հայրենիքը չգիտես՝ ինչ է, դո՞ւ ես մեզ բացատրելու, թե ի՞նչ է պետությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Փաշինյանը բան ու գործ չունի, պատմության հետևից է ընկել, վատ միտում է, մեր  հիշողությունն է ուզում ջնջել։ Դո՞ւ ես մեզ բացատրելու, թե ի՞նչ է պետությունը, արմատ չունես, հայրենիքը չգիտես, թե ինչ է, շահամոլ ես, քո կորցրած իրը հիշում ես, բայց ուզում ես մենք Արցախը մոռանանք։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց գրող, գրականագետ Կարո Վարդանյանը։

«Շիրազը Արարատ, Կարս, Անի չերգե՞ր, կամ Դաշտենցը Մարաթուկ չողբա՞ր։ Փաշինյանը հրահանգել է ՔՊ-ականներին՝ հանկարծ ծպտուն չհանեք, չհիշեք, որ Արցախ է եղել, նրանք էլ փորձանքից հեռու են մնում։ Կամ ազգային բառն ինչո՞ւ ես ուզում հանել, Ալիևն ինչո՞ւ պետք է ասի՝ Ազգային օպերայի թատրոնից կամ Ազգային արխիվից ազգայինը ջնջի։ Սուլթան Համիդն է մեկ էլ 150 տարի առաջ մահապատիժ սահմանել նրա նկատմամբ, ով Հայաստան ու  անկախություն ասի։», - եզրափակեց խոսքը գրականագետը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԼՀ