Հայաստան - Լատվիա․ Վահան Բիչախչյանը 6-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջին տուրում Հայաստանի հավաքականն ընդունել է Լատվիայի թիմին։

Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընթացող հանդիպման հաշիվն արդեն 6-րդ րոպեին բացեց լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։ Գոլային փոխանցումը կատարեց Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը։

--00—ԼՀ